տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Սիրիայի հարցով բանաձև

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Սիրիայի հարցով բանաձև

246
0

Unrest in Syria

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ուրբաթ օրն ընդունել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցով բանաձև։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Բանաձևի օգտին քվեարկել են Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 երկրները։

Բանաձևում նշվում է, որ ՄԱԿ-ը քննադատում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման ցանկացած փորձ և կոչ անում կանխել այդ զենքի կիրառումը ապստամբների կողմից։ Այն դեպքում, եթե Սիրիայում կրկնվեն զենքի կիրառման փորձերը, ապա ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի համաձայն՝ կարող են կիրառվել պատժամիջոցներ և զենքի գործադրում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here