ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արդեն 20-րդ անգամ ԱՄՆ-ին կոչ է արել չեղյալ հայտարարել Կուբայի նկատմամբ ֆինանսական և առևտրա-տնտեսական շրջափակումը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նախաձեռնությանը կողմ են արտահայտվել 188 երկիր, դեմ՝միայն ԱՄՆ-ն և Իսրայելը, ձեռնպահ են մնացել Միկորնեզիան, Մարշալյան կղզիներն ու Պալաուն:
Հիշեցնենք, որ 2012-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արդեն ընդունել է նմանատիպ բանաձև՝ Կուբայի շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին, սակայն պաշտոնական Վաշինգտոնն այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել: