տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ը Ֆիլիպիններում փոթորկից տուժածների համար հավաքում է 300 միլիոն դոլար

ՄԱԿ-ը Ֆիլիպիններում փոթորկից տուժածների համար հավաքում է 300 միլիոն դոլար

215
0

UN

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել համաշխարհային հանրությանն անհրաժեշտ միջոցներ հավաքել Ֆիլիպիններում ավերիչ փոթորիկից տուժածներին օգնելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

ՄԱԿ-ի հումանիտար օգնության ցուցաբերման համակարգող Վալերի Ամոսն ասել , որ անօթևաններին մնացածներին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է 300 մլն դոլար: Նա նշել է, որ այսօր օգնությունը շատ դանդաղ է հասնում աղետի գոտի:

Իշխանությունների գնահատականով` միայն Տակլոբան քաղաքում զոհերի թիվը կարող է կազմել մոտ 10 հազար մարդ: Հարյուր հազարավոր մարդիկ լքել են իրենց բնակավայրերը: Ընդհանուր առմամբ, Ֆիլիպիններում փոթորիկից տուժել է 4 միլիոն մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here