տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ը քննադատում է Ուրուգվային և ԱՄՆ-ին մարիխուանան օրինականացնելու համար

ՄԱԿ-ը քննադատում է Ուրուգվային և ԱՄՆ-ին մարիխուանան օրինականացնելու համար

85
0

1364560

Թմրանյութերի վերահսկողության ՄԱԿ-ի միջազգային կոմիտեն քննադատել է Ուրուգվայի և ԱՄՆ որոշ նահանգների իշխանություններին մարիխուանայի վաճառքը, աճեցումը և օգտագործումը օրինականացնելու համար։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Կազմակերպությունից հայտնում են, որ սույն որոշումը հակասում է ՄԱԿ-ի մի շարք կոնվենցիաների, որոնք արգելում են որոշ դեղամիջոցների օգտագործումը։

Կոմիտեի նախագահ Ռայմոնդ Յանսը հայտարարել է, որ մարիխուանայի օգտագործման և վաճառքի նկատմամբ Սահմանադրության մեջ կիրառված մեղմացումը վտանգ է սպառնում հասարակության առողջության համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մարիխուանայի վաճառքը, աճեցումը և օգտագործումը օրինականացնող օրենք է ստորագրել։