տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ը Սիրիայի հարցը կարող է տեղափոխել Հաագայի միջազգային դատարան

ՄԱԿ-ը Սիրիայի հարցը կարող է տեղափոխել Հաագայի միջազգային դատարան

89
0

A girl stands on debris next to a damaged building at a besieged area of Homs

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հաջորդ շաբաթ քննարկվելու է Ֆրանսիայի կողմից ներկայացված նոր բանաձևը, որով առաջարկվում է Սիրիայի իրավիճակի քննությունը տեղափոխել Հաագայի միջազգային քրեական դատարան։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրեդերիկ Յունգին։

«Կարող եմ հաստատել, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա այդ բանաձևի քվեարկությունը», — ասել է Յունգը։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ քվեարկությունը տեղի է ունենալու մայիսի 22-ին։

Ըստ առաջարկվող փաստաթղթի՝ Միջազգային դատարանին առաջարկվում է քննել Սիրիայում տեղի ունեցած հանցագործությունները՝ սկսած 2011 թվականի մարտից։