ՄԱԿ-ը Սիրայի փախստականներին 6,5 միլիարդ դոլար գումար է հատկացնելու: Գումարը նախատեսված է Սիրիայում և հարևան երկրներում բնակվող Սիրիայի քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Այս միջոցներով օգնություն կցուցաբերվի մոտ 16 միլիոն մարդու, ովքեր ապաստանի և սննդի կարիք ունեն երկրում քաղաքացիական պատերազմի հետևանքով:
Գումարը ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրի կեսն է կազմում: Ամբողջ ծրագիրը 12,9 միլիարդ դոլար օգնություն է նախատեսում 17 երկրում գտնվող 52 միլիոն մարդկանց համար: