տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ը մտահոգ է աշխարհում հացահատիկի և այլ մթերքների գների աճով

ՄԱԿ-ը մտահոգ է աշխարհում հացահատիկի և այլ մթերքների գների աճով

79
0

world-food-prices

Այս տարվա սկզբից սննդի համաշխարհային գներն զգալի աճ են արձանագրել, ինչը պայմանավորված է Չինաստանում պահանջարկի մեծացմամբ, ԱՄՆ-ում՝ երաշտով և Ուկրաինայում արձանագրված անկայունությամբ: Ամենաշատը թանկացել են ցորենն ու եգիպտացորենը` համապատասխանաբար 18 և 12 տոկոսով: Ապրիլին ցորենի բորսայական գները նոր ռեկորդներ են սահմանել:

Շաքարավազի գինն աճել է 13 տոկոսով, սոյայի ձեթինը` 6: Ընդհանուր աճը որոշակի առումով մեղմվել է բրնձի գների 12 տոկոսանոց և պարարտանյութերի 7 տոկոսանոց անկումով: Հում նավթի միջին գինն աճել է 3 տոկոսով:

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել գների աճով` դա բացատրելով բնակլիմայական պատճառներով: Փորձագետները մտահոգված են, որ հացահատիկի գների աճը կարող է նպաստել սովյալների ապստամբությունների, ինչը կմեծացնի լարվածությունը տարբեր տարածաշրջաններում:

Մասնավորապես, նման տագնապ ՄԱԿ-ը հնչեցրել էր 2010 թվականին Թունիսում, իսկ 2011 թվականին արաբական մյուս երկրներում սկսված հեղափոխություններից առաջ: