ՄԱԿ-ը հաստատել է, որ «Ժնև-2» խաղաղության կոնֆերանսին մասնակցելու համար սիրիական կողմի պատվիրակության կազմը: Սիրիայի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Վալիդ Մուալեմը,- այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը:
«Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալիմը կգլխավորի սիրիական կառավարության պատվիրակությունը»,-հայտարարել է Հաքը:
Ինչպես ավելի վաղ նշվել էր, Սիրիայի ընդդիմադիր «Ազգային համակարգող կոմիտե» խմբավորումը հրաժարվել է մասնակցել «Ժնև-2» համաժողովին: