տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ը Հալեպ է հասցրել 30 հազար հոգու համար նախատեսված հումանիտար օգնություն

ՄԱԿ-ը Հալեպ է հասցրել 30 հազար հոգու համար նախատեսված հումանիտար օգնություն

85
0

Syrian refugee children play in a Turkey shanty

ՄԱԿ-ն ապստամբների կողմից վերահսկվող Հալեպի թաղամասեր է տեղափոխել հումանիտար օգնություն, որը նախատեսված է 30 հազար մարդու համար։ Օգնության մեջ ներառվել է սնունդ, ինչպես նաև դեղամիջոցներ և կենցաղային ապրանքներ։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«15 բեռնատարներից կազմված շարասյունը տեղափոխել է բեռներ, որոնք նախատեսված են 30 հազար մարդու համար։ Դրանք բեռնաթափվել են ապստամբների կողմից Հալեպի արևմտյան շրջանում տեղակայված Կարմիր խաչի պահեստներում», — ասել է Դյուժարիկը՝ նշելով, որ այս խմբաքանակը մաս է կազմում այն մեծ ծրագրին, որով օգնություն կցուցաբերվի ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում բնակվող մոտ կես միլիոն մարդկանց։