տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ը կոչ է անում ջանքեր գործադրել՝ ԿԱՀ-ում մեգաճգնաժամից խուսափելու համար

ՄԱԿ-ը կոչ է անում ջանքեր գործադրել՝ ԿԱՀ-ում մեգաճգնաժամից խուսափելու համար

186
0

UN

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով պատասխանատու Ջոն Ջինգը կոչ է արել միջազգային հանրությանը՝ ջանքեր գործադրել, որպեսզի Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում «հնարավոր լինի խուսափել մեգաճգնաժամից»։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հեռուստաալիքի հետ զրույցում Ջինգը հայտարարել է, որ երկրի մայրաքաղաք Բանգիում բնակչությունն ապրում է մշտական վախի մեջ, մեկ միլիոն մարդ դարձել է բռնի տեղահանված, նրանք սննդի, տանիքի և բժշկական օգնության կարիք ունեն։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սաստկացել են բախումները երկրի քրիստոնյա և մուսուլման բնակչության միջև, որի հետևանքով կան հարյուրավոր զոհեր։ Անցած ուրբաթ աֆրիկյան երկրների ճնշման տակ հրաժարական է տվել նախորդ տարի ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած նախագահ Միշել Ջոտոտիան, սակայն դա իրավիճակը չի շտկել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here