Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի ազգին հղված ուղերձում հայտնել է COVID-19-ի նկատմամբ առաջին հաղթանակի և հունիսի 15-ից երկրում սահմանափակումների մեղմացման մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նրա խոսքով՝ պայքարը համաճարակի դեմ ավարտված չէ, սակայն առաջընթաց արդեն կա։
Սահմանափակումները կպահպանվեն միայն անդրծովյան տարածքներում՝ Մայոտտայում և Գվիանայում, որտեղ վիրուսը շարունակում է ակտիվորեն տարածվել։
Նրա խոսքով՝ հունիսի 15-ից բոլոր ռեստորաններն ու սրճարանները կարող են լիարժեք ընդունել այցելուներին, խոսքը չի վերաբերում միայն բացօթյա տարածքներին։ Մակրոնի խոսքով՝ այժմ երկրի համար գլխավոր հանձնարարությունը տնտեսության վերածնունդն է։
Այսօրվանից ֆրանսիացները կարող են ազատ շրջագայել ԵՄ երկրներում։
Մեկ շաբաթից՝ հունիսի 22-ից, իրենց աշխատանքը կվերսկսեն դպրոցներն ու մանկապարտեզները։
Մակրոնը ֆրանսիացիներին հիշեցրել է կանխարգելիչ միջոցառումները պահպանելու անհրաժեշտության մասին։