տուն Քաղաքական Մակունցն անհասկանալի է համարում Թովմասյանի հարցով ԲՀԿ-ի դիրքորոշում չհայտնելը

Մակունցն անհասկանալի է համարում Թովմասյանի հարցով ԲՀԿ-ի դիրքորոշում չհայտնելը

182
0

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անհասկանալի է համարում այն, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է չմասնակցել ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը։ Նա նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ուզում եմ նկատենք՝ ԲՀԿ-ն ասում է, որ ոչ թե դեմ կամ կողմ են քվեարկելու, այլ նախընտրում են առհասարակ չմասնակցել քվեարկությանը, խմբակցությունն ընդամենը գերադասում է կարծիք չհայտնել»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով այն հարցին, թե ըստ իր կարծիքի՝ կա՞ արդյոք մի բան, որը ԲՀԿ-ին կաշկանդում է չմասնակցելու քվեարկությանը, խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ նախկինում նրանք այլ դիրքորոշում են ունեցել (դեմ են քվեարկել Թովմասյանի՝ այդ պաշտոնին նշանակվելու քվեարկությանը), և Մակունցն այդ պարագայում անհասկանալի համարեց դիրքորոշում չհայտնելը: Նա շեշտեց՝ քայլերի պարզաբանումը պետք է ներկայացնի հենց ԲՀԿ-ն:

Նա համաձայնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն մտքին, որ ԱԺ-ն չի որոշում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները կդադարեցվեն, թե ոչ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here