Մալիում ձերբակալվել են մի քանի մարդ, ովքեր մեղադրվում եմ Ֆրանսիայի երկու քաղաքացիների սպանության մեջ: Հանցագործներն առևանգել էին Ֆրանսիայի քաղաքացի երկու լրագրողների և սպանել:
Նախնական տվյալներով, հատուկ գործողության արդյունքում ֆրանսիական և մալիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հինգ հոգու: Այլ տվյալների համաձայն՝ ձերբակալվածների թիվը 10-ն է:
Հիշենքնենք, որ RFI ռադիոընկերության երկու լրագրողներ՝ Գիսլեն Դյուպոնը և Կլոդ Վերլոնը, առևանգվել էին Կինալ քաղաքի մոտ շաբաթ օրը: Մինչ այժմ ոչ մի կազմակերպություն իր վրա պատասխանատվություն չի վերցրել դեպքի առնչությամբ: