տուն Սպորտ Մալդինիի որդին` «Միլան»-ի կազմում

Մալդինիի որդին` «Միլան»-ի կազմում

202
0

Իտալական ֆուտբոլի լեգենդ Պաոլո Մալդինիի որդին իր նորամուտն է նշել «Միլան»-ի կազմում:

Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Միլան»-ը մրցեց «Վերոնա»-ի հետ: Մալդինիի տղան` Դանիել Մալդինին, փոխարինման դուրս եկավ խաղի ավելացված րոպեներին: Նա խաղադաշտում անցկացրեց ընդամենը 4 րոպե:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Դանիել Մալդինին «Միլան»-ի հետ ունի գործող պայմանագիր, որի գործողության ժամկետը մինչև 2024 թվականն է: