Մալայզիացի տնային տնտեսուհի Սամանտա Լին իսկական ինտերնետային սենսացիա է դարձել շնորհիվ իր պատրաստած կերակուրների: Սամանտան սննդից ստանում է մուլտֆիլմի հերոսների և շոու-բիզնեսի ներկայացուցիչների պատկերներ:
Պատկերներով յուրաքանչյուր կերակուր նա պատրաստում է մոտ մեկ և կես ժամվա ընթացքում: Սամանտան երբեք չի այցելել խոհարարական դասընթացների. սննդից պատկերներ ստեղծելով՝ փորձել է իր դստեր համար կերակուրն ավելի ախորժելի դարձնել: