Մալայզիայի դատարանը որոշում է կայացրել արգելելու քրիստոնյաներին օգտագործել «ալլահ» բառը` վերացնելով ավելի ցածր ատյանի դատարանի` հակառակի մասին որոշումը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Միջդավանական բախումների ֆոնին կառավարությունը, ապա նաև դատարանը որոշում են կայացրել այդ բառի օգտագործումը թույլատրել միայն մուսուլման բնակչությանը: Պահպանողական մուսուլմանները ողջունել են նման որոշումը, սակայն Մալայզիայի քրիստոնեական համայնքների ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանք դարեր շարունակ օգտագործում են արաբական այդ բառը, որն առաջացել է մինչև Իսլամի ծագումը: Քրիստոնյաները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը: