տուն Քաղաքական Միջազգային Մալայզիական ինքնաթիռին ենթադրաբար պատկանող երկու բեկորներից մեկն ունի 24 մետր երկարություն

Մալայզիական ինքնաթիռին ենթադրաբար պատկանող երկու բեկորներից մեկն ունի 24 մետր երկարություն

118
0

Malaysia Plane

Այսօր Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերված երկու բեկորներից մեն ունի 24 մետր երկարություն։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ջոն Յանգը։ Հաղորդում է BBC-ն։

Միաժամանակ նա հավելել է, որ առայժմ չի հաջողվում պարզել, թե արդյոք բեկորները պատկանում են մալայզիական ինքնաթիռին, քանի որ դրանք գտնվում են օվկիանոսում։ Այս պահին բեկորների հայտնաբերման վայր է մեկնել ավստրալիական, ամերիկյան և նորզելանդական ինքանթիռներ։

Հիշեցնենք, որ այսօր բեկորների հայտնաբերման մասին հայտարարել էր Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, այնուհետև այդ փաստը հաստատել էր նաև Մայազիայի տրանսպորտի նախարարը։