Փրկարարները կրկին փոխել են մալայզիական ուղևորատար անհետացած ինքնաթիռի որոնման շրջանը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Այն իջեցվել է Հնդկական օվկիանոսի ավելի հարավային շրջաններ, ուր վերջին անգամ արբանյակը ֆիքսել է այս ինքնաթիռը։
Ավստրալիայի վարչապետի տեղակալ Ուորեն Տրասի խոսերով՝ որոնման նոր վայրի սահմանման անհրաժեշտությունն առաջացել է արբանյակից ստացված լուսանկարների պատճառով, որոնք վկայում են, որ որոնողական աշխատանքներն իրականացվել են սխալ վայրում։ Նաև պարզվել է, որ ինքնաթիռը եղել է ավտոպիլոտի ռեժիմում, երբ նրա հետ կապն ընդհատվել է։
Հշեցնենք, որ այս տարվա մարտի 8-ին անհետացած Boeing 777-200 ինքնաթիռը, որը Կուլա Լումպուրից ուղևորվում էր Պեկին, անհետացել է ռադարներից։ Ինքնաթիռում եղել է 240 մարդ։