տուն Քաղաքական Միջազգային Մալայզիական անհետացած ինքնաթիռը փնտրեք Ղրղրզստանում. Նորզելանդացի պրոֆեսոր

Մալայզիական անհետացած ինքնաթիռը փնտրեք Ղրղրզստանում. Նորզելանդացի պրոֆեսոր

83
0

Malaysia-Airlines-Missing-Flight-MH370-Could-Be-in-Gulf-of-Thailand

Այս տարվա մարտի 8-ին անհետացած մալայզիական Boeing ինքնաթիռն անհրաժեշտ է փնտրել ընդհուպ մինչև Ղրղզստանի տարածքում: Այս մասին Bernama Today-ին ասել է Բուքինգհեմյան համալսարանի նորզելանդացի պրոֆեսոր Դանքան Սթիլը:

Նա վստահ է, որ ինքնաթիռը փնտրում են սխալ վայրում: Նրա խոսքերով` ավիավթարը, հավանական է, տեղի է ունեցել որոնման վայրից զգալի հարավ: Սակայն հյուսիսային միջանցքը նույնպես պետք չէ անտեսել: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Բեշ-Թաշ ղրղզական հովտին, որտեղ ինքնաթիռի անհետացման օրը տեսել են սև ծուխ:

Ըստ գիտնականի` պետք է ուսումնասիրվեն ինքնաթիռի հնարավոր բոլոր ուղիները: