ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել են իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային։ 16-ամյա պակիստանուհին, ով հայտնի էր դարձել թալիբների կողմից իր վրա կատարված հարձակումից հետո, դրվատանքի խոսքերի է արժանացել ԱՄՆ նախագահի կողմից։ Ուրբաթ օրն ԱՄՆ-ում նշվում է աղջիկների միջազգային օրը․ «Ամբողջ աշխարհում ապրում են աղջիկներ, ովքեր երբևէ կդառնան իրենց ժողովրդի առաջնորդ։ Նրանք պետք է հնարավորություն ստանան ընտրելու իրենց ապագան», — ասել է Օբաման տեսահոլովակում, որը նկարահանվել է այդ օրվա կապակցությամբ։
Հիշեցնենք, որ ուսման իրավունքը պաշտպանող և գլխի հրազենային վնասվածք ստացած աշակերտուհին այս շաբաթ արժանացել է Անդրեյ Սախարովի անվան մրցանակին։