Հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի որակազրկումը կրճատելու վերաբերյալ Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը մերժվել է։ Այս մասին գրում է AS-ն։
Այսպիսով, պորտուգալացի ֆուտբոլիստի 3-խաղյա որակազրկումը ուժի մեջ է մնացել։ Փաստորեն, Ռոնալդուն չի կարող մասնակցել Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Էլչեի» հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում (1։1) խաղադաշտից հեռանալուց հետո ցուցադրած ժեստի համար պատժվել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։