տուն Աշխարհ Մադրիդի «Ռեալը» համաճարակի պատճառով կարանտին է հայտարարել

Մադրիդի «Ռեալը» համաճարակի պատճառով կարանտին է հայտարարել

186
0

Մադրիդի «Ռեալը» կորոնավիրուսի (COVID-19) համաճարկի պատճառով հայտարարել է կարանտին։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Բասկետբոլի եւ ֆուտբոլի թիմերի անդամները կմեկուսացվեն ակումբային մարզաբազայում։ Պատճառը բասկետբոլային «Ռեալի» խաղացողի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումն է։

Արքայական ակումբի բասկետբոլի եւ ֆուտբոլի թիմերը մարզվում են նույն մարզաբազայում։

Իսպանիայի առաջնություններն արդեն դադարեցվել են առնվազն երկու շաբաթով։ Վերսկսման ժամկետի մասին կլինի առանձին որոշում։