Ինչպես հաղորդում է The Local-ը, Մադրիդի մետրոպոլիտենում հյատնաբերվել է մի դրամապանակ, որի մեջ եղել է 2 մլն դոլար։
Այն հայտնաբերել է մետրոպոլիտենի աշխատակիցը, ով փորձում էր գտնել վագոններից մեկի անսարքության պատճառը։ Վագոնի դռների արանքում, որոնք դժվարությամբ էին փակվում, նա նկատել է շագանակագույն կաշվե թղթապանակ։
Թղթապանակի մեջ նա գտել է մի քանի կրեդիտ քարտ, վարորդական իրավունքներ, 2 մլն դոլար։ Այդ բամենը նա փոխանցել է Մադրիդի ոստիկանությանը։ Այժմ ոստիկանները փորձում են գտնել թղթապանակի տիրոջը, ով ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչ է։