Մադրիդի «Ատլետիկոյի» մարզական տնօրեն Խոսե Լուիս Կամիներոն զբաղվել է թմրաբիզնեսով զբաղվողների փողերի լվացմամբ։ Այս մասին գրում է El Mundo-ն։ Եթե մեղքը հաստատվի, ապա նա 4 տարով կարող է հայտնվել բանտում և մուծել 4 մլն եվրոյի տուգանք։
2009 թվականին Կամիներոն ձերբակալվել էր, իսկ նրա մեքենայում հայտնաբերվել էր 58 հազար եվրո, որոնք պարզվել էին՝ պատկանում են նարկոկարտելին։ Դրանք եղել են 500 եվրո թղթադրամներով։ Պարզվել է, որ մեծ գումարների տեղափոխությունը հեշտացնելու համար, Կամիներոն փոքր թղթադրամները վերածել է մեծի, որի համար ստացել է 3 տոկոս պարգևավճար։
Այն ժամանակ Կամիներոյին գրավով բաց էին թողել, սակայն հիմա գործն ուղարկվել է դատարան։