տուն Աշխարհ Մադրիդը պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի հանդիպումները

Մադրիդը պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի հանդիպումները

348
0

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը պատրաստ է հյուրընկալել Եվրո-2020-ի խաղերը, որոնք կկայանան հաջորդ տարի:

Ռուսական ՏԱՍՍ-ի տեղեկությունը փոխանցում է  Առաջին լրատվականը՝ մեջբերելով Մադրիդ քաղաքապետի խոսքերը.

«Գիտեմ, որ այժմ շատ են խոսակցություններն այս թիմայի շուրջ, բայց ես կարող է վստահեցնել, որ Մադրիդը պատրաստ է հյուրընկալել խաղերը»,-ասել է Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան:

Աղբյուրը հայտնում է նաև, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, թե ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում՝ անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին`հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: