Ամերիկայի դեմոկրատական ալյանսի անդամները, որոնք ներկայացնում են այդ մայրցամաքի 13 պետություններ, հայց են ներկայացնելու Հաագայի միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ Վենեսուելայի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյի, ում մեղադրում են երկրում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տալու մեջ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը։ Այս ալյանսը ստեղծվել է 2011 թվականին լատինամերիկյան մայրցամաքում մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները պաշտպանելու համար։
Ալյանսի ղեկավար, բոլիվիացի պատգամավոր Ադրիան Օլիվայի խոսքերով՝ եթե Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներն այդ երկրի ներքին գործն են, ապա մարդու իրավունքների պաշտպանությունն արդեն միայն Վենեսուելայի խնդիրը չէ։
«Վենեսուելայում սպանում են մարդկանց, և ամենամեծ դժգոհութոյւնն առաջացնում է այն, որ «չավիզմն» այս ամենը փորձում է Լատինական Ամերիկային և աշխարհին ներկայացնել բացառապես որպես ընդդիմության և իշխանությունների դիմակայություն», — ասել է Օլիվան։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ից Վենեսուելայում ընթացող բախումների հետևանքով արդեն զոհվել է 29 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։