տուն ժամանց Շոու-բիզ Մադոննան պատմել է, որ իրեն բռնաբարել են

Մադոննան պատմել է, որ իրեն բռնաբարել են

177
0

1

Հայտնի փոփ-երգչուհի Մադոննան հայտարարել է, որ իր կարիերայի վաղ շրջանում բռնաբարության է ենթարկվել։ Այս մասին նա պատմել է Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցում, գրում է BBC-ն։

«Նյու Յորք ամենևին էլ այնպիսին չէր, ինչպես ես էի պատկերացնում։ Այն ինձ գրկաբաց չընդունեց։ Իմ ժամանելու հենց առաջին տարում ես հայտնվեցի ատրճանակի նշանառության տակ։ Անգամ բռնաբարվել եմ մի շենքի տանիքում, ուր ինձ բերեցին՝ սպառնալով դանակով։ Գողերը երեք անգամ մուտք են գործել իմ բնակարան։ Չգիտեմ թե ինչ էին փնտրում, որովհետև առաջինից հետո, երբ տարան ռադիոընդունիչը, այլևս ավելի արժեքավոր բան չէր մնացել»,- պատմել է Մադոնան։

Մադոննան, 1995 թվականից հետո, բռնաբարության մասին հայտարարել է առաջին անգամ։ Այն ժամանակ նա դրա մասին տեղյակ էր պահել միայն լրագրողներին, սակայն մանրամասները չէր բացահայտել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here