տուն Քաղաքական Միջազգային Մադոննան կոչ է անում Ռուսաստանի իշխանութոյւններին ազատ արձակել Greenpeace-ի ակտիվիստներին

Մադոննան կոչ է անում Ռուսաստանի իշխանութոյւններին ազատ արձակել Greenpeace-ի ակտիվիստներին

296
0

url

Հայտնի երգչուհի Մադոննան, ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը, ինչպես նաև մի շարք այլ հայտնի դերասաններ դիմել են Ռուսաստանի իշխանություններին՝ Greenpeace-ի անդամների բաց թողնելու կոչով։ Նրանց դիմումը հրապարակված է Greenpeace-ի Twitter-ի էջում։

Instagram-ի իր էջում Մադոննան հրապարակել է #FreetheArctic30 վերնագրով պաստառ՝ ավելացնելով․ «Այդ 30 մարդիկ, որոնք գտնվում են ռուսական բանտում Արկտիկայում խաղաղ բողոքի համար, թող որ նրանց ձայնը լսելի դառնա։ Եկե՛ք վերադարձնենք նրանց տուն»։

Նման հրապարակումներ են արել Մարիոն Կոտիյարը, «Տաքսի» ֆիլմի դերասանները և այլն։ Կոտիյարը, մասնավորապես, Greenpeace-ի ակտիվիստների ձերբակալությունը «անմիտ և խելահեղ է անվանել»։

Հիշեցնենք, որ Greenpeace-ի ակտիվիստները ձերբակալվել են սեպտեմբերին՝ ռուսական նավթային պլատֆորմի մոտ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ, որի ընթացքում պահանջում էին դադարեցնել Արկտիկայի աղտոտումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here