Աշխարհահռչակ երգչուհի Մադոննային, իսկապես, արգելել են այցելել ամերիկյան կինոթատրոնների ցանցերից մեկը: Բանն այն է, որ 12 տարի գերություն ֆիլմի պրեմիեռայի ժամանակ Մադոննան իրեն վատ է պահել: Ասում են, թե ֆիլմի ողջ ընթացքում երգչուհին հեռախոսով հաղորդագրություններ է գրել: Երբ հանդիսատեսից մեկը նրան նկատողություն է արել, երգչուհին պատասխանել է, որ գործեր ունի:
Կինոթատրոնի ղեկավարությունը շատ կտրուկ է արձագանքել Մադոննայի նման պահվածքից եւ հայտարարություն տարածել, որ անկախ նրանից Մադոննային դա հուզում է, թե ոչ, նրան այլեւս արգելում են հաճախել իրենց կինոթատրոնները: Թիմ Լիգը՝ Alamo Drafthouse ցանցի գլխավոր տնօրենն ասել է, որ անշնորհք բան է ֆիլմի դիտման ժամանակ հաղորդագրություններ գրելը, որ նրանք ունեն հստակ կանոններ, որոնք տարածվում են բոլորի վրա: