տուն Հասարակություն ՃՏՊ Զարթոնք գյուղում. տուժածներ չկան

ՃՏՊ Զարթոնք գյուղում. տուժածներ չկան

251
0

«911» ծառայություն հունվարի 1-ին, ժամը 22:14-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են էլեկտրագնացքը և «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սպարտակ Հ.), ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: