Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմքենայի վարորդը Գայի պողոտայում՝ «Ելակ» սուեպերմարկետի դիմաց, բախվել է ГАЗель մակնիշի 875 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 10 հոգի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապօգնության մի քանի բրիգադների աշխատակիցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը վարել է բազմաթիվ անգամ նման բնույթի վթարներ կատարած, հանրությանը հայնտի Ճվճըվ Արոյի անուղղելի զավակը՝ Սարգիս Վարդանյանը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, քանի որ ժամանակին տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գոծերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում հանձնարարականով, Ս. Վարդանյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն և փորձաքննությամբ պարզվել է, որ նա գտնվում է ալկոհոլ օգտագործած վիճակում:
Շարունակությունը` shamshyan.com-ում: