տուն Հասարակություն Իրավական ՃՈ պետի տեղակալն ազատվել է կալանքից

ՃՈ պետի տեղակալն ազատվել է կալանքից

227
0

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ազատվել է կալանքից: Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել են, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի՝ Արթուր Տոնոյանի կալանքի որոշումը:

Հիշեցնենք, որ Արթուր Տոնոյանը կալանավորվել էր նոյեմբերի 21-ին

Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություներից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: