տուն Հասարակություն ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

202
0

Փետրվարի 12-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն ու Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն անձնակազմին հրահանգել են խստագույնս արձագանքել ճանապարհային երթևեկության ցանկացած կանոնի խախտման։ Խստության հետ մեկտեղ լինեն կոռեկտ և հարգալից՝ գործելով բացառապես օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում։ Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնցից երկուսը ժամկետանց համարանիշերով են եղել, երկուսի վարորդները չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, իսկ մի մեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, փարոսիկներ են եղել տեղադրված։ Հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող երկու տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխվել են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն։  Հայտնաբերվել է նաեւ առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11 և թաղանթապատված դիմապակիով շահագործվող 9 տրանսպորտային միջոց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: