Այսօր ՃՈ գնդապետ Նորիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց սեպտեմբերմեկյան երթևեկության եւ այդ օրն առաջացող խնդիրների մասին. -Մենք գրքույկներ ենք տպել, բաժանել ենք դպրոցներին, որ աշակերտները ծանոթանան երթևեկության կանոններին ու զգույշ լինեն:Անցյալ տարի տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհին վթարներ չենք ունեցել: Սակայն ունեցել ենք մինչև 16 տարեկանների մասնակցությամբ ավտովթարներ, որոնցից մի քանիսն անգամ մահերով են ավարտվել: Խնդրում և պահանջում եմ ծնողներից՝ երեխաներին դպրոց բերելուց հետո ազատել ճանապարհի բանուկ հատվածը: Ճանապարհային ոստիկանն անմիջապես կանգնելու է դպրոցների մոտ ու միջամտելու է աշակերտների անցուդարձին: Մենք մարզերին ևս ուշադրություն ենք դարձնում, սակայն Երևանում խնդիրները շատ են: