Վերջերս մամուլում շատ էին շրջանառվում լուրերն այն մասին, որ ոստիկանությունը խստացնելու է վերաբերմունքը մգեցված ապակիներով մեքենաների հանդեպ: Այս կապակցությամբ araratnews.am-ը զրուցել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի հետ: ՀԿ-ից մեզ հայտնեցին, որ առայժմ նման ինֆորմացիայի իրենք չեն տիրապետում. «Նախկինում ՃՈ-ն հայտնում էր, որ իրենք դեռևս չունեն համապատասխան չափող սարքեր, իսկ հիմա ունեն, թե` ոչ, մենք չգիտենք»,-նշեց մեր զրուցակիցը, և խորհուրդ տվեց զանգահարել ՃՈ թեժ գծին:
Լրացուցիչ մանրամասների համար մենք կապ հաստատեցինք նաև ՃՈ թեժ գծի հետ(1—77), որտեղից մեզ հավաստիացրեցին, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Մեր զրուցակիցը նշեց, որ տվյալ օրենքը գործում է վաղուց, իսկ որևէ այլ փոփոխության դեպքում իրենք կիրազեկեն այդ մասին:
Հեղինակ` Դիանա Մանասերյան