տուն Լուրեր Ճշմարտության թաղման, թե բացահայտման հանձնաժողով. Լևոն Զուրաբյան

Ճշմարտության թաղման, թե բացահայտման հանձնաժողով. Լևոն Զուրաբյան

79
0

Levon-Zurabyan2

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր, ԱԺ-ում խոսելով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, նշել է, որ իրեն հետաքրքրում է, թե որն է հանձնաժողովի ստեղծման նպատակը՝ ճշմարտության թաղումը, թե ճշմարտության բացահայտումը:  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը նշել է, որ  ժողովրդին 3 շատ պարզ հարցեր են անհանգստացնում: «Ինչու է ապօրինաբար կուտակվել 300 մլն պարտքը, ասում եմ ապօրինաբար, քանի որ պարտքը կուտակվել է թաքուն: Երկրորդ, ժողովուրդը իսկապես չի հաասկանում, թե ինչու է ամենաէժան գազը սպառողին հասնում  ամենաթնակ գնով և երրորդ հարցն այն է, թե ինչու է ռուսական «Գազպրոմ» ձեռնարկությանը տրվել այնպիսի լիազորություններ, որոնք «Գազպրոմին» ավելի բարձր են դասում, քան մեր պետությանը և օրենքներին»,-ասել է Լևոն Զուրաբյանը: