«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Բարի օր, եկել եմ ասեմ, որ այս նկարը այն մասին է, որ ԶՈւների մասին խոսելիս շատ զգույշ, զգոն և նրբանկատ եղեք:
Բանակը բազմաթիվ թերություններով հանդերձ, որոնք վերջին մի տարվա ընթացքում միգուցե դանդաղ, բայց հաստատակամ թիրախային քայլերով օր օրի շտկվում են, այնուամենայնիվ մեր պետության ամենակայացած կառույցներից մեկն է:
Եթե դուք պատկերացում չունեք այդ մասին, եթե դուք չեք հասկանում այդ կառույցի և կառույցի անդամների լրջությունը, ապա վստահ եղեք, որ մենք շատ լավ ունենք, և բանակայիններն էլ՝ սպայակազմն էլ, զորքն էլ նույնպես ունեն:
Բանակի հետ սենց խաղեր տալը, բանակը քաղաքական ինտրիգների ներքաշելու ձեր ճղճիմ փորձերը, բանակի անձնակազմի վրա սենց բարոյահոգեբանական ճնշում գործադրելու ձեր անարդյունք այս փորձերը՝ ստորություն ա, ավելի ճիշտ ոնց մայրս ասեց՝ դավաճանություն ա:
Մենք առաքելություն ենք իրագործում և այդ առաքելությունը ավարտին հասցնելու մեջ միասնական ենք, հաստատակամ ենք ու կամային ենք, և անելու ենք ինչպեսև խոստացել ենք՝ առավել քան…
հ.գ. Ւ վերջո բոլոր մուտիտները ջարդվելու են բոլոր, շեշտում եմ՝ անխտիր բոլոր մուտիլովշիկների գլխին: Որովհետև ճշմարտության դեմ խաղ չկա, իսկ այն մեր ձեռքում է:
Ոնց ասել ա Գերագույն Գլխավոր հրամանատարը՝ Հանգիստ նստեք տեղներդ:
#Ուժեղ_տղերքը
#Գերագույն_Գլխավոր_Հրամանատար
#ԶՈւ_Հրամանատար
#ArmeianArmy
Շնորհակալություն ուշադրության համար
հարգանքով՝
#ՕմարիԱրծիվ
նավակ Ճոճողը»: