Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում անցկացվեց Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների գործով դատական նիստ, որի ժամանակ Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ:
«Քանի որ մեր բախումը եղել է ոստիկանների հետ, ոստիկանությունը շահագրգիռ կողմ է: Սա քաղաքական պատվեր է, ես ի սկբանե սա հասկանում եմ: Քննիչներն էլ պրովակատորներ են և նպատակային ծրագրավորված միակողմանի քննություն են անցկացրել»,-ասում է Հարությունյանը:
Նա պնդում էր, որ քննիչները պետք է հարցաքննեին նաև այն ոստիկաններին, ովքեր ըստ Շանթ Հարությունյանի, պրովակատորներ էին և պետք է հարցաքննեին նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
«Օրինակի համար կարող է Օսիպյանը շանտաժի է ենթարկել ինձ իմ հետ խոսալու ընթացքում, ասել է դուրս գաս փողոց, քեզ միանգամից գնդակահարելու ենք, ես էլ անցել եմ ինքանպաշտպանության: Իսկ ինչո՞ւ քննության չեն կանչել Օսիպյանին պարզելու համար, թե ինչ է խոսացել իմ հետ: Սա զուտ քաղաքական մոտեցման հարց է, ոստիկանները КГБ-ից եկած հրահանգով փորձել են մեզ պրովակացիայի մեջ քաշել, որին մենք հոգեբանորեն պատրաստ էինք: Ես էլի եմ ասում, ճիշտ եմ արել, լավ եմ արել, դուրս գամ, էլի եմ անելու»,-ասաց Շանթ Հարությունյանը:
Մանրամասները դիտեք տեսանյութում: