Չիկագոն հայտնի է ոչ միայն իր արդյունաբերական հզորությոններով, այլ նաև գեղեցիկ շենքերով: Դրանցից ամենանշանակալիցներից մեկը «Ուիլիս թաուերն» է, որի 103-րդ հարկը հայտնի է նրանով, որ հատակն ամբողջությամբ ապակեպատ է, որի վրա կանգնելիս քեզ զգում ես քաղաքի վրայով ճախրող թռչունի պես:
Սակայն երեկ այդ հարկն այցելած զբոսաշրջիկներն ամենևին էլ նման զգացում չեն ունեցել, երբ ապակեպատ հատակը սկսել է ճաքել: