Ցածր կրթական մակարդակ ունեցող ծնողների երեխաների շրջանում ճարպակալությամբ հիվանդանալու հավանականությունը 74 տոկոսով ավելի մեծ է, քան կրթված ընտանիքներում: Այս մասին են վկայում Դանիայի տեխնիկական համալսարանի սննդի ազգային ինստիտուտի աշխատակիցների կողմից անցկացված հետազոտությունը:
Հատկանշական է, որ 4-14 տարեկան տարիքային խմբում տղաների թիվը զգալի ավելացել է 2000-2008 թվականներին (12,8-ից մինչև 21,7%): Միաժամանակ նշվում է, որ գեր աղջիկների թիվը գրեթե փոփոխության չի ենթարկվել: Ամենամեծ աճը գրանցվել է 11-14 տարեկանների խմբում: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ճարպակալությունը կանխելու համար ջանքերը պետք է գործադրվեն կրթական ցածր մակարդակ ունեցող ծնողների և նրանց երեխաների շրջանում», — նշում է հետազոտության ղեկավար Յեպպե Մատիեսենը:
Գիտնականները զգուշացնում են, որ երեխաների շրջանում ճարպակալության ավելացումը մեծացնում է 2-րդ տիպի քաղցկեղի և սիրտանոթային հիվանդությունների հավանականությունը: