Այսօրվա նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հայ-ճապոնական հարաբերությունները, հատկապես արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում, վերջին տարիներին բավական աշխուժացել են: Ճապոնական կողմը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պարբերաբար աջակցում է նորագույն տեխնոլոգիաների տիրապետման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերում: Երկու երկրներն էլ ունեն երկրաշարժավտանգ բարձր ռիսկայնություն, որը ևս համագործակցության յուրատեսակ խթան է:
Հերթական աջակցությունը 200 մլն ճապոնական իեն դրամաշնորհի ձևով նույնպես խիստ պահանջված է: Ճապոնական կողմը արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրելու է քիմիական, ֆիզիկական, վերլուծական, փորձարարական, հատուկ, ճշգրիտ սարքավորումներ, հաստոցներ, ավտոմատացված սարքեր, բժշկական գործիքներ և այլն: