Ճապոնիայի դրամահատարանը մինչև 10 հազար արծաթե հուշադրամներ է հատելու՝ նվիրված Կամբոջայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակին:
Դրամի պատրաստման համար կօգտագործվի 925 հարգի արծաթ: Այն կկշռի 20 գրամ և կունենա 35 մմ տրամագիծ:
Դրամի մի կողմում պատկերված կլինի հինդուիստական Անգկոր-Վատ վանական համալիրը, իսկ մյուս կողմում՝ 60 թիվը: