տուն Քաղաքական Ճապոնիայում քանդած ճանապարհ չկա. վարչապետը՝ սոցիալական աջակցության մասին

Ճապոնիայում քանդած ճանապարհ չկա. վարչապետը՝ սոցիալական աջակցության մասին

317
0
Նիկոլ Փաշինյան

Ինչո՞ւ Ճապոնիայի կառավարությունն իր քաղաքացիներին բաժանում է 500-1000 դոլար կորոնավիրուսի պատճառով: Շատ պարզ, քանի որ Ճապոնիայում քանդած ճանապարհ, դպրոց, հիվանդանոց չկա: Այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ասաց, որ պատրաստվում են տնտեսության մեջ որպես կապիտալ ներդրում փող ներդնել:

Վարչապետը համոզված է՝ ինչքան երկար ճանապարհով փողը պտտվի, այնքան ավելի մեծ էֆեկտ ենք ստանալու: «Կա ճանապարհ այդ փողը բաժանելու մարդկանց: Մենք ասում ենք՝ ոչ: 100 նոր նախագիծ կստեղծենք, որոնց համար մարդիկ կաշխատեն»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը:

Կառավարության ղեկավարն ասաց, որ ամբողջ Հայաստանն աղբի մեջ կորած է, ուստի պետք է այդ խնդիրը լուծել: