տուն Քաղաքական Միջազգային Ճապոնիայում ստեղծում են ինքնուրույն քննություններ հանձնող ռոբոտ

Ճապոնիայում ստեղծում են ինքնուրույն քննություններ հանձնող ռոբոտ

239
0

shutterstock_82730833-e1348551117348

Ճապոնացի գիտնականները մշակել են ռոբոտի տեսակ, որը կարողանում է քննություններ հանձնել։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Ռոբոտի մշակումը Ճապոնիայի ինֆորմատիկայի ազգային ինստիտուտի և տեխնոլոգիական առաջատար՝  Fujitsu և IBM ընկերությունների համատեղ ծրագիրն է։

Այդ նախագծի մասնակիցները ցանկանում են ստեղծել այնպիսի մեքենա, որը հանգիստ կարող է քննություն հանձնել Տոկիոյի համալսարանում, ուր քննություններն աչքի են ընկնում իրենց բարդությամբ։ Նախագիծը ստացել է Todai Robot Project անվանումը։

Վերջերս ռոբոտը պատասխանել է մաթեմատիկական թեստի 10 հարցերի, որոնց տվել է 4 ճիշտ պատասխան։ 2016 թվականին նախատեսվում է ստանալ լավ գնահատականներ, իսկ 2021-ին՝ ռոբոտը պետք է դառնա գերազանցիկ և ինքնուրույն ընդունվի համալսարան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here