ճապոնիայի իրավապահները ձերբակալել են Յոկոհամա քաղաքի 27-ամյա բնակչին, ում մեղադրել են 3D տպիչով զենք պատրաստելու համար։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Նշվում է, որ տպիչի միջոցով նա ստեղծել է մի քանի պլաստմասե զենք: «Ես զենքեր եմ սարքել, բայց չգիտեի, որ դա հակաօրինական է», — ասել է ճապոնացին:Այս տպիչը ճապոնացին օրինական գնել է մոտ 600 դոլարով: Սակայն իրավապահների ուշադրությունը նա գրավել է համացանցում մի քանի նյութերի տեղադրելուց հետո, որոնցում նա ցուցադրել է այդ զենքերը: