Ճապոնական խանութներում հայտնվել է կատուների համար նախատեսված գինի: Այն կոչվում է Nyan Nyan Noveau, թարգմանաբար՝ «Նոր բերքի Մյուա-մյաու»:
Գինու 180 միլիլիտրն արժե 399 յեն (մոտ 4 դոլար): Գինին ստեղծել է B&H Lifes ընկերությունը, որը զբաղվում է կենդանիների սննդի արտադրությամբ: Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ կատուների համար գինին նախատեսված է այն կատուների տերերի համար, ովքեր նեղսրտում են, որ իրենց ընտանի կենդանիներն իրենց հետ չեն կարող նշել Սուրբ Ծնունդը կամ իրենց ծննդյան տոնը:
Կատուների համար նախատեսված գինին ալկոհոլ չի պարունակում: Այն պատրաստված է կաբերնե տեսակի խաղողից և կատվախոտից: Այն եթերային յուղ է պարունակում, ինչն էլ կատուների վրա թմրեցնող ազդեցություն է ունենում: