Ճապոնիայում խելախոսների շուկայում վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ անկում է նկատվում։ 2013 թվականի ֆինանսական առաջին 6 ամիսների ընթացքում՝ ապրիլից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կրճատվել է 14.5 տոկոսով՝ կազմելով 12.16 մլն հեռախոս։
Փորձագետները նման միտումը կապում են այն հանգամանքի հետ, որ ճապոնական NEC Corp.-ն ու Panasonic-ն ամռանը որոշում են կայացրել լքելու այդ շուկան՝ պահանջարկի կտրուկ անկման պատճառով։ Ճապոնիայում խելախոսների վաճառքով առաջատարը Apple-ն է՝ շուկայի 36 տոկոսով, այնուհետև Sony-ն՝ 22 տոկոս, Sharp-ը՝ 13.6 տոկոս։ Աշխարհում Apple-ի հիմնական մրցակից Samsung ընկերությունը շուկայում զբաղեցնում է ընդամենը 10 տոկոս։