Ճապոնիայում բացվել է փափուկ խաղալիքների համար նախատեսված տուրիստական կազմակերպություն: Խաղալիքին ճանապարհորդության ուղարկելու գումարը կկազմի 35-55 դոլար: Ծառայությունն այն մարդկանց համար է, ովքեր իրենք չեն կարող մեկնել ճամփորդության: Այս մասին հայտնում է Japan Daily Press-ը:
Ներկա պահին ճապոնացիներն իրենց փափուկ խաղալիքների համար կարող են ընտրել երեք ուղղություններից մեկը՝ սպա ուղևորություն, էքսկուրսիա Տոկիոյով և «գաղտի տուր», որի նպատակակետը խաղալիքների տերերին տեղեկացնում են վերջին պահին: