տուն Աշխարհ Ճապոնիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Ճապոնիայում արտակարգ դրություն է հայտարարվել

355
0

Ճապոնիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսի պատճառով մինչև մայիսի 6-ն արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հայտնել է երկրի վարչապետ Սինձո Աբեն:

Ապրիլի 7-ից արտակարգ դրություն էր հայտարարվել Տոկիոյում, Օսակայում և երկրի ևս հինգ պրեֆեկտուրաներում: Դա տեղական իշխանություններին հնարավորություն է տվել հասնել դպրոցներում դասերի և խոշոր միջոցառումների անցկացման չեղարկմանը:

Այնուամենայնիվ, Ճապոնիայում մարդկանց տեղաշարժի հարկադիր սահմանափակում չկա:

Այս երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը: