Ճապոնական Կիոտոյի համալսարանի մասնագետները պատմության մեջ առաջին անգամ իրականացրել են թոքի փոխպատվաստում: Այդ վիրահատության առանձնահատկությունն այն է, որ ձախ թոքի մի հատվածի փոխարեն փոխպատվաստվել է աջ թոքի մի մասը: Դոնոր է դարձել հիվանդի ամուսինը:
Եռաչափ տպիչի միջոցով մասնագետները ստեղծել են հիվանդի և դոնորի օրգանների մոդելները, որոնց վրա իրականացրել են փորձնական գործողություն, այնուհետև կնոջը վիրահատել են: Աժմ ամուսիններն ապաքինվում են, շուտով նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: Բարդություններ չեն արձանագրվել:
Մասնագետները վստահ են, որ այս վիրահատության հաջող ընթացքը հույս կտա բազմաթիվ հիվանդների, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ: